Լավագույն մուլտերը փոքրիկների համար
Որ մուլտֆիլմերը ցուցադրել երեխաներին, իսկ որոնք՝ ոչ։ Ծնողները բազմիցս մտածում են այդ մասին։ Կան այնպսիս մուլտֆիլմեր, որոնք ցանկալի են երեխաների դիտման համար։ Օրինակ «Փեփփա խոզուկը»,որում շատ բարի կերպարներ կան և պատմում է խոզերի ընտանիքի մասին։
«Թոմաս գնացք» մուլտֆիլմը նույնպես խորհուրդ է տրվում, քանի որ դրա սերիաներում հերոսները սովորում են վեճերը խաղաղ ճանապարհով լուծել։ Արժանի մուլտսերիալ է նաև «Ֆիկսիկները», որի սերիաներում պատմում են զանազան սարքերի կառուցվածքի մասին։
Եվս մեկ լավ մուլտսերիալ է «Բենի և Հոլիի փոքրիկ թագավորությունը»։










