130 տարի անց հայտնի է դարձել` ում է Վան Գոգը տվել իր կտրած ականջը
Սեփական ականջը կտրելուց 130 տարի անց հայտնի է դարձել այն կնոջ անունը, ում հոգեկան խանգարումներով տառապող նկարիչ Վինսենտ Վան Գոգը հանձնել է իր մարմնի մասը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, այդ կինը Գաբրիել Բերլատյեն էր` ֆերմերի աղջիկը, ով աշխատում էր հասարակաց տանը:
«Մինչև հիմա ենթադրվում էր, որ ականջը տրվել է նկարչի պատահական ծանոթներից մեկին կամ մի մարմանվաճառի, կամ էլ` հասրակաց տան տիրուհուն»,-նշվում է The Art Newspaper հանդեսում:
Աղբյուրը մանրամասնում է, որ ուշագրավ բացահայտումն արվել է Բեռնադետ Մերֆի նոր գրքի շնորհիվ, որում հեղինակը մատնանշել այն կնոջ անունը, ում Վան Գոգը հանձնել է իր ականջը:
Հայտնի է, որ Գաբրիել Բերլատյեն շան հարձակումից հետո թանկարժեք բուժում է ստացել կատաղության դեմ, ուստի` առաջացած պարտքերը մարելու համար, ստիպված է եղել աշխատել հասարակաց տանը: Բայց քանի որ նա չափազանց երիտասարդ է եղել մարմնավաճառությամբ զբաղվելու համար, նրան գրանցել են որպես հասարակաց տան սպասուհի:
Նշվում է, որ հետագայում Բերլատյեն ամուսնացել է, ապրել երկար տարիներ, բայց երբեք չի խոսել Վան Գոգի հետ հանդիպման մասին:










