Չինաստանում երկրաշարժի հուշահամալիր-թանգարանը բնական աղետի տեսք ունի (լուսանկարներ)

17:27 • 26.07.16

Չինաստանի վերջին ամենաուժեղ երկրաշարժը եղել է 2008 թվականին Սիչուան նահանգի Վենչուան բնակավայրում, որը մոտ 70 հազար մարդու կյանք է խլել և համարյա 5 միլիոն մարդու անտուն է թողել։

 

Տունցզի համալսարանի ճարտարապետության ամբիոնը աղետի զոհերի հիշատակը հարգելու համար Չինաստանի կառավարությանը ներկայացրել է հուշահամալիրի կառուցման ծրագիր, որը և իրականացվել է հենց Վենչուանում։

 

Ճարտարապետները հուշահամալիրին բնական աղետի տեսք են տվել՝ այն հողի մեջ արհեստականորեն բացված ճեղքվածքների երկայնքով կառուցելով։

 

Ստորև ներկայացնում ենք հուշահամալիր-թանգարանի լուսանկարները, որոնք հրապարակվել են Boredpanda.com կայքում։

 

 

 

 

 

 

Չինաստանում երկրաշարժի հուշահամալիր-թանգարանը բնական աղետի տեսք ունի (լուսանկարներ)