Չերչիլի կտավները կհանվեն աճուրդի (լուսանկարներ)

10:46 • 26.07.16

20-րդ դարի խոշորագույն քաղաքական գործիչներից մեկի` Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինստոն Չերչիլի վրձնին պատկանող 2 կտավ, որոնց ընդհանուր արժեքը 948.000 եվրո է, հուլիսի 27-ին կհանվի  աճուրդի:

 

Ինչպես նշում է euromag.ru-ն,  2 կտավի վրա էլ պատկերված են  գեղեցիկ բնապատկերներ: Աղբյուրը մանրամասնում է, որ այս աշխատանքները ստեղծվել են 1946թ: Դրանցից մեկի վրա պատկերված է Մայամի Բիչը. այն գնահատվել է 237.000 եվրա: Մյուսի վրա` եգիպտական բուրգերն են (711.000 եվրո):

 

Նշվում է, որ իր կյանքի ընթացքում Չերչիլը ստեղծել է արվեստի 500 գործ, որից ամենաթանկը 2014թ,. դեկտեմբերին վաճառվել է 2.1 մլն եվրոյով:

 

Չերչիլի կտավները կհանվեն աճուրդի (լուսանկարներ)