Netflix-ը ֆիլմ կնկարահանի «Պանամական դոսյեի» հրապարակումների թեմայով
Ամերիկյան Netflix ընկերությունը ֆիլմ կնկարահանի «պանամական փաստաթղթերի» հրապարակման հետ կապված սկանդալի մասին: BBC-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Ֆիլմը կնկարահանվի երկու գերմանացի լրագրողների հեղինակած գրքերի հիման վրա, որոնք առաջինն էին հրապարակել «պանամական դոսյեի» նյութերը:
Հաղորդվում է, որ ֆիլմի պրոդյուսերը կդառնա Ջոն Ուելսը, ով նախկինում եղել է «Շտապ օգնություն», «Արևմտյան թև», «Անամոթները» հայտնի ամերիկյան սերիալների պրոդյուսերը:
Netflix-ը դեռևս չի տեղեկացնում, թե ով կդառնա ֆիլմի ռեժիսորը կամ ով կմարմնավորի գլխավոր դերը: Ֆիլմի անվանումն ու թողարկման ամսաթիվը նույնպես հայտնի չեն:
«Պանամական սկանդալի» մասին ֆիլմի շուրջ աշխատում է նաև հոլիվուդյան ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը:










