Ուկրաինայում «Եվրատեսիլի» ներկայացուցչի ընտրությունը կսկսվի սեպտեմբերի մեկից

13:53 • 27.07.16

«Եվրատեսիլ» միջազգային մրցույթի Ուկրաինայի ներկայացուցչի ազգային ընտրությունը կսկսվի սեպտեմբերի մեկից, հաղորդում է Подробности.ua կայքը։

 

«Արդեն սեպտեմբերի մեկից 16 տարեկանից բարձր մենակատարներն ու երաժշտական խմբերը հնարավորություն կունենան իրենց տեսանյութը ներբեռնելով մասնակցության հայտ ներկայացնել»,- գրում է կայքը։

 

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016» մրցույթի եզրափակիչն անց է կացվել մայիսի 15-ին Ստոկհոլմում, և դրա հաղթողն է դարձել ուկրաինացի երգչուհի Ջամալան։

Ուկրաինայում «Եվրատեսիլի» ներկայացուցչի ընտրությունը կսկսվի սեպտեմբերի մեկից