Հին ժանգոտած նավը ճարտարապետական հրաշքի է վերածվել (լուսանկարներ)
Հարավային Կորեայում հիմնված Shinslab Architecture ճարտարապետական ստուդիան ստեղծել է Temp’L անունով մի հիասքանչ տաղավար, որն այս տարի հաղթել է Սեուլում անցկացվող MoMA Young Architects Program երիտասարդ ճարտարապետների մրցույթում։
Ճարտարապետներն իրենց աշխատանքը ստեղծելու նպատակով կտրել ու շրջել են հին նավի մի մաս ու դրան անճանաչելի տեսք են տվել։ Տաղավարի այցելուները կարող են վայելել ներսում գտնվող ծառերը, նստարանները և պատշգամբ տանող պարույրաձև աստիճանները։
Ստորև ներկայացնում ենք ուշագրավ կառույցի լուսանկարները, որոնք հրապարակվել են Boredpanda.com կայքում։


















