Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդեսի բացումից առաջ հերթեր են գոյացել
Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացված ցուցահանդեսին, որը նվիրված է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին հերթեր են գոյացել։
Говорит Москва ռադիոկայանի թղթակիցը հաղորդում է, որ ցուցահանդեսի այցելուների շարքերում հերթեր են գոյացել։
«Աջ կողմով մտնում են այն այցելուները, ովքեր էլեկտրոնային տոմս չունեն, ձախ կողմով մտնում են ունեցողները։ Դրսում սպասող մարդիկ տեղյակ չեն համակարգի մասին և նյարդայնանում են, երբ ինչ-որ մեկն անցնում է իրենց մոտով ու արտահերթ պատկերասրահ մտնում»,- պատմել է թղթակիցը։










