Բրեդլի Քուփերն ու Իրինա Շեյքը մասնակցել են ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության հավաքին
Դերասան Բրեդլի Քուփերն ու նրա սիրելի, ռուս մոդել Իրինա Շեյքը այցելել են ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության հավաքին: Այն տեղի է ունենում Ֆիլադելֆիա նահանգում, ինչի մասին տեղեկացնում է GQ-ն:
Նշվում է, որ Քուփերն ու Շեյքը մասնակցել են հավաքին որպես հանդիսատես: Դերասանը շարունակում է մորուք աճեցնել, ինչը դեռ նկատելի էր Ուիմբլդոնի մրցաշարի ժամանակ:
Այնուամենայնիվ, NBC Los Angeles-ը հաղորդում է, որ Քուփերի հայտնվելը Դեմոկարատական կուսակցության հավաքին առաջացրել է պահպանողականների դժգոհությունը, ովքեր սիրել են դերասանին «Դիպուկահարը» ֆիլմում դերակատարության համար:











