Դևիդ Բեքհեմը նկարահանվում է Արթուր արքայի մասին Գայ Ռիչիի ֆիլմում
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտած անգլիացի Դևիդ Բեքհեմը նկարահանվում է Գայ Ռիչիի «Կլոր սեղանի ասպետները. Արթուր արքա» ֆիլմում, որն էկրաններին կհայտնվի 2017 թվականին:
«Կարծում եմ Բեքհեմի մասնակցությունը գաղտնիք էր, բայց ենթադրում եմ, որ ներկայում բոլորը խոսում են դրա մասին», - JustJared.com-ի փոխանցմամբ`ասել է ֆիլմում Արթուր արքայի դերակատար Չարլի Հենեմը:
Հենեմը նշել է նաև, որ մեծ հաճույքով է աշխատել Բեքհեմի հետ ֆիլմի նկարահանումների ժամանակ:










