«Գահերի խաղը» սերիալի 8-րդ եթերաշրջանը վերջինն է լինելու
«Գահերի խաղը» ամերիկյան հեռուստաալիքի 8-րդ եթերաշրջանը վերջինն է լինելու: The Independent-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է HBO հեռուստաալիքի գործադիր տնօրենը:
Վերջինս շաբաթ Լոս Անջելես կատարած այցելության ժամանակ լրագրողներին հայտնել է, որ «Էմմիի» մրցանակակիր հեռուստատեսային ֆանտաստիկ ժանրի էպիկական սերիալը կավարտվի երկու եթերաշրջանից հետո:
Վերջերս մեկնարկել է հեռուստադրամայի 7-րդ եթերաշրջանը, որը կազմված է 7 սերիայից: Նախապես որոշված է եղել, ընդհանուր առմամբ, 75 սերիա նկարել, որոնցից 60-ը լրացել են առաջին 6 եթերաշրջանի ժամանակ: Դա նշանակում է, որ 8-րդ եթերաշրջանը ևս բաղկացած կլինի 8 սերիայից, որով էլ կավարտվի հեռուստապատումը:










