Միննեսոտայի դատարանը մերժել է երգիչ Փրինսի ժառանգության 29 հավակնորդների

06:40 • 30.07.16

Ամերիկյան Միննեսոտա նահանգի դատարանը մերժել է 29 մարդու հայտարարություն, ովքեր պնդում էին, որ իրենք կարող են դառնալ երգիչ Փրինսի կարողության մի մասի ժառանգորդ, հաղորդում է BBC հեռուստառադիո ընկերությունը:

Ըստ լրատվամիջոցների տվյալների՝ հանգուցյալ երգչի կարողությունը գնահատվում է 300 մլն դոլար:

Դատավորը վճռել է ԴՆԹ թեստ անցկացնել մնացած 6 հայցվորների մոտ: Այդ անալիզը պետք է հաստատի կամ հերքի նրանց հարազատությունը երգչի հետ: Նրանց թվում երեք խորթ քույր ու եղբայր են:

Հայտնի ամերիկացի երգչի, կիթառահար, կոմպոզիտոր և երգերի հեղինակ Փրինսը մահացել է ապրիլի 21-ին 57 տարեկան հասակում:

 

Միննեսոտայի դատարանը մերժել է երգիչ Փրինսի ժառանգության 29 հավակնորդների