Դեյվիդ Բոուիի որդին նորածին որդուն անվանել է հոր պատվին
2016թ-ի հունվարի 10-ին մահացած Դեյվիդ Բոուի որդին՝ Դանկան Ջոնսը Թվիթթերում հայտնել է, որ որդի է ունեցել:
«Սթենթոն Դեյվիս Ջոնս: Ծնվել է հուլիսի 10-ին՝ ուղիղ վեց ամիս անց, երբ պապիկը նրա համար տեղ էր թողել»,- գրել է Ջոնսը:
Ինչպես գրում է Guardian-ը՝ Սթենթան Դեյվիդ Ջոնսոնը երաժշտի առաջին թոռն է: 69 տարեկան հասակում մահացած Դեյվիդ Բոուիի մահվան պատճառ է դարձել լյարդի քաղցկեղը:










