«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանը կոմայի մեջ չէ. «Էրեբունի» ԲԿ
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանը կոմայի մեջ չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի ղեկավար Շուշան Հունանյանը:
«Տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Արմեն Լամբարյանի վիճակը կայուն է»,-ասաց Հունանյանը:
Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման ֆեյբուքյան էջը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ ՊՊԾ խմբից հիվանդանոց տեղափոխված Արմեն Լամբարյանը ընկել է կոմայի մեջ:










