Իրաքում զինյալները հարձակվել են գազաճնշիչ կայանի վրա. կան զոհեր

14:56 • 31.07.16

Առնվազն 4 մարդ է մահացել Իրաքի հյուսիսում գտնվող գազաճնշիչ կայանի վրա իրականացված հարձակման հետևանքով: 


Ինչպես տեղեկացնում է BBC-ն` նռնակներով զինված մարդիկ գիշերը ներխուժել են կայանի տարածք, որը գտնվում է Կիրկուկ քաղաքից 15 կմ հեռավորությամբ:

Հարձակվողները  կայանի պարեկապահակային կետի 4 աշխատակցի են կրակել, որից հետո ականապատել են տարածքը:

Ավելի ուշ 4 պայթուցիկ է գործի դրվել:

 Ներկա պահին որևէ կազմակերպություն չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: