«Իսլամական պետությունը» ստանձնել է Իրաքի նավթահանքի հարձակման պատասխանատվությունը

15:47 • 31.07.16

Իրաքի Կիրկուկ քաղաքի մոտակայքում գտնվող նավթահանքում պայթյուն իրականացրած զինված անձինք, հավանաբար, մահապարտի գոտիներ էին կրում: 


Ինչպես հայտնում է CNN-ը` նրանց գործողությունների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը դեռ պարզ չէ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրան 4 աշխատակցի են կրակել:

«Իսլամական պետություն» խմբավորմանը առնչվող «Արմաք» լրատվական գործակալությունը հայտարարություն է հրապարակել, որով իսլամական ահաբեկչական խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: