Ղազախստանի վարչապետին տուգանել են ավտոմայրուղում հեծանիվ վարելու համար
Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը 10 605 տենգեի (30 դոլար) չափով տուգանք է վճարել չնախատեսված վայրում հեծանիվ վարելու համար: Այս մասին Instagram-ի իր էջում տեղեկացրել է ինքը Մասիմովը:
«Տուգանքի համար հիմք է ծառայել Աստանա-Բորովոյե ավտոմայրուղում արված լուսանկարը, որտեղ հեծանվավազքն արգելվում է», - ասվում է վարչապետի անձնական կայքում:
Մասիմովն ընդգծել է, որ օրենքներն ու կանոնները բոլորի համար նույնն են, ինչպես և հեծանիվով վարչապետի համար:










