Լոնդոնում կայացել է «Հարի Փոթերն ու անիծված երեխան» ներկայացման պրեմիերան
Լոնդոնի Palace թատրոնում կայացել է «Հարի Փոթերն ու անիծված երեխան» ներկայացման պրեմիերան:
Ջոան Ռոուլինգի գրքի հիման վրա գրված սցենարի հեղինակը ֆրամատուրգ Ջեք Թորն է, իսկ ռեժիսորը՝ Ջոն Թիֆֆանին: Ներկայացումը բաղկացած է եղել երկու մասից և տևել է մոտ 5 ժամ:
Բեմադրության բովանդակությունը գաղտնի է պահվել: Իրադարձությունները զարգանում են «Հարի Փոթերը և մահվան նվերները» պատմությունից 19 տարի անց:
Հանրահայտ կախարդը ամուսնացել է իր լավագույն ըներ Ռոն Ուիզզլիի քրոջ Ջինիի հետմ աշխատում է Կախարդության նախարարությունում և դաստիարակում 3 երեխաների: Նրա խաղաղ կյանքը հանկարծակի խախտում է վաղեմի անեծքը, որի դեմ արդեն պետք է պայքարի Փոթեր-կրտսերը՝ Ալբուսը: Նրան օգնության են հասնում Ռոնն ու Հերմիոնան:
Նշվում է, որ թատերական քննադատները բարձր են գնահատել ներկայացումը:










