«ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է, ձերբակալվել է 20 ահաբեկիչ». ԱԱԾ (տեսանյութ)

21:15 • 31.07.16

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ սույն թվականի հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է:

«ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին:

Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է»,–ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խումբը հուլիսի 17-ից առ այսօր գտնվում էր Երևանի Խորենացի փողոցում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում։