Եղիսաբեթ I-ի հայտնի դիմանկարը վաճառվել է 13.5 մլն դոլարով
Բոլորովին վերջերս սեր Ֆրենսիս Դրեյքի ժառանգները որոշել էին աճուրդում վաճառել իրենց ընտանեկան հարստությունը՝ Եղիսաբեթ I-ի հանրահայտ դիմանկարը: Այն պատկանել է Տիրիտ-Դրեյք ընտանիքին ավելի քան 400 տարի և համարվում է Ռենեսանսի դարաշրջանի անգլիական գեղանկարչության լավագույն նմուշներից մեկը:
Ըստ Մեծ Բրիտանիայի օրենքների՝ նման արվեստի գործերի գնման առաջին իրավունքը ստանում են ազգային թանգարանները: Գեղանկարչության բրիտանական հիմնադրամը և Գրինվիչի թագավորական թանգարանների միավորումը կոչ է արել բրիտանացիներին նվիրաբերել անհրաժեշտ գումարը: Արդյունքում 8000 մասնավոր հովանավորներ և մի քանի մշակութային հիմնադրամներ հավաքեցին 13,5 մլն դոլար:
Հոկտեմբերի 11-ից սկսած նկարը կցուցադրվի Գրինվիչի Քվինս-հաւոս թանգարանում:










