Նրանք ապուշություն են արել. Սեֆիլյանի թիկնապահը ՊՊԾ գնդի գրավման մասին. aravot.am

20:10 • 31.07.16

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի թիկնապահ Գեղամ Սահակյանի կարծիքով՝ Երևանում ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինյալ խումբը դատապարտված է ձախողման՝ հաշվի առնելով ոստիկանական գործողությունները խմբի անդամների նկատմամբ. վերջին օրերին վիրավորվել են խմբի մի քանի անդամներ։ 

«Նրանք այդքան հնարավորություն չունեին… Նրանք ապուշություն են արել: Հնարավոր բան չէր այս երկրում նման բան անել»,- aravot.am-ի հետ զրույցում ասել է Ժիրայր Սեֆիլյանի թիկնապահը:

Նա նշել է, որ Հայաստանում հնարավոր չէ նման ճանապարհով գալ իշխանության. «Բացառվում է դա: Եթե ես իմանայի՝ հենց առաջինը ես կկանխեի»:

Հարցին՝ ո՞րն էր այն սխալը, որը վնասեց զինյալ խմբին, նա պատասխանել է. «Այնտեղ կային մարդիկ, որոնք մեկը մյուսին չէին կարող հասկանալ: Վարուժանը չէր կարող Պավլիկին հասկանալ կամ Պավլիկը Վարուժանին: Վարուժին լավ եմ ճանաչում, ինքը վաստակ ունեցող գնդապետ է, ամեն լակոտ-լուկուտի հետ ճանապարհ չէր գնա, ինքը ծանր տղա է»:

Ժիրայր Սեֆիլյանը կողջունե՞ր զինյալ խմբի անդամների գործողությունները հարցին, Սեֆիլյանի թիկնապահը պատասխանել է.  «Ոչ: Ժիրայրը, իմ կարծիքով, տղաներին կասեր՝ ինքնասպան եղեք… Թե չէ՝ ապուշություն էր ինչ-որ մի բան գրավել ու այնտեղ վեր ընկնել, ավտո վառել՝ ասել մեզ հաց տվեք, ուտենք: Դա լակոտություն է: Ուղեղի մեջ չի տեղավորվում: Նման բան ոչ Վարուժը կարող էր մտածել, ոչ էլ էն ալկոհոլիկ Պավլիկը: Տենց բան հնարավոր չէր»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։