Չինաստանում հրապարակավ ամոթանք են տալիս իրենց ծնողներին չխնամողներին և հրապարակում նրանց անունները
Չինաստանի գյուղերից մեկում՝ Հուանֆենգում, ստեղծվել է հատուկ ամոթանքի պատ, որի վրա գրվում են բոլոր այն բնակիչների անունները, ովքեր հոգ չեն տանում իրենց ծնողների մասին:
Ինչպես նշում է The Telegrapհ-ը, բացի այդ հրապարակվել են ծնողներին չխնամողների լուսանկարները: Իսկ մի խումբ մարդիկ էլ բարձրախոսներով հրապարակայնորեն քննադատել ու ամոթանք են տվել «երախտամոռ զավակներին»:
Գյուղապետն ու մյուս պաշտոնյաները որոշել են, որ այսուհետ հրապարակավ ամոթանք է տրվելու բոլոր նրանց, ովքեր ըստ հավուր պատշաճի չեն կատարի իրենց պարտքը ծնողների հանդեպ:
«Մենք կստիպենք նրանց փոխել իրենց վարքն ու հարգել ծնողներին»,-ասել է գյուղում Չինաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը` խոստանալով, որ շատ շուտով երախտամոռ զավակների թիվը կտրուկ կքչանա:










