Տոկիոյում քաղաքապետի ընտրություններ են ընթանում

13:26 • 31.07.16

Տոկիոյի բնակիչները Ճապոնիայի մայրաքաղաքի քաղաքապետ են ընտրում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն` հիշեցնելով, որ նախկին քաղաքապետը ստիպված հրաժարական էր ներկայացրել` միջոցներն աննպատակային ծախսելու մեղադրանքների ֆոնին:


Տոկիոյի քաղաքապետի պաշտոնին հավակնում է 21 թեկնածու: Վերլուծաբանների կարծիքով` իրական  հնարավորություն ունեն նրանցից 3-ը` կառավարության նախկին նախարար Հիրոյ Մասուդան, պաշտպանության նախկին նախարար Յուրիկո Կոիկեն և հեռուստահաղորդավար Շունտարո Տորիգոեն:

Ընտրություններում հաղթող թեկնածուն պետք է սկսի նախապատրաստել քաղաքը 2020-ի Օլիմպիական խաղերին:

Տոկիոյի նախկին քաղաքապետ Յոիտի Մասուձոեն հրաժարական է տվել հունիսին, երբ նրան մեղադրել են ֆինանսական անբարեխղճության մեջ: