«Տրանսֆորմերների» ռեժիսորը ցուցադրել է նոր ֆիլմում նկարահանվելիք բեռնատարը (լուսանկար)
Հոլիվուդյան ռեժիսոր Մայքլ Բեյն Instagram-ի իր էջում հրապարակել է Western Star 4900SF բեռնատարի լուսանկարը, գրում է motor.ru-ն` մանրամասնելով, որ այն դառնալու է «Տրանսֆորմերների» մասին նոր ֆիլմի (Transformers 5: The Last Knight) գլխավոր հերոսներից մեկը:
Հայտնի է, որ հզոր ու արտաքինից բավական տպավորիչ բեռնատարը, ըստ սցենարի, փոխակերպվելու է բացասական հերոսի Onslaught անունով դեսեպտիկոնի:
Աղբյուրը հավելում է, որ Western Star 4900SF-ից զատ նոր ֆիլմում նկարահանվելու են Mercedes-AMG GT R սուպերքարը, Chevrolet Camaro և Ford Mustang կուպեները:
Նշվում է, որ Transformers 5: The Last Knight-ի համաշխարհային պրեմիերան կայանալու է 2017թ. հունիսի 23-ին: Ֆիլմում նկարահանվելու են Մարկ Ուոլբերգը, Էնթոնի Հոփքինսն ու Ջոշ Դյուհամելը:










