Պարալիմպիկ խաղերի չեմպիոնը մտածում է էֆթանազիա անելու մասին

20:55 • 01.08.16

Պարալիմպիադա-2012-ում հաշմանդամային սայլակով մրցավազքի հաղթող բելգիացի Մարիկե Վերվորթը հայտնել է Ռիո դե Ժանեյրոի խաղերից հետո իր կարիերան ավարտելու մասին։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Nieuwsblad թերթին։

«Տեսնենք՝ ինչ է ինձ սպասվում կյանքում, բայց գնալով հիվանդության հետ պայքարելն ավելի է դժվարանում։ Չիրականացված պլաններ ունեմ, բայց ավելի շատ եմ սկսել էֆթանազիայի մասին մտածել»,- ասել է Վերվորթը։

Նշվում է, որ մարզուհին տառապում է առաջադիմող մկանային հիվանդությամբ։