Բելգիայում փախստականը դանակահարել է իրեն ներս թողած քահանային

16:18 • 01.08.16

Բելգիական Լանակեն քաղաքում փախստականը դանակով հարձակվել է իրեն տուն մուտք գործելու թույլտվություն տված քահանայի վրա, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով DH.be կայքին։

 

Նշվում է, որ չարագործը ծեծել է հոգևորականի դուռն ու ներկայացել որպես Նիդերլանդներում ապաստարանի տրամադրման սպասող փախստական, ինչից հետո լոգանք ընդունելու թույլտվություն է խնդրել։ Քահանան տղամարդուն թույլ է տվել օգտվել իր լոգասենյակից, և վերջինս լողանալուց հետո գումար է պահանջել նրանից։ Երբ քահանան հրաժարվել է գումար տրամադրել, տղամարդը վերցրել է դանակն ու մի քանի հարված հասցրել նրան, ինչի արդյունքում տուժածը հիվանդանոց է ընկել։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ հանցագործին հաջողվել է փախուստի դիմել։ Ոստիկանությունը որոնման աշխատանքներ է իրականացնում, հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել։