ԱՄՆ-ում կալանավորել են իր առևանգումը բեմադրած աղջկան (տեսանյութ)

16:59 • 01.08.16

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի բնակչուհուն կալանավորել են այն բանից հետո, երբ նա իր մորն ուղարկել է իր՝ առևանգված լինելու կեղծ տեսանյութ, հաղորդում է The Independent-ը։

 

Նշվում է, որ 22-ամյա Ջեսիքա Ջոնսթոնը Սիմփսոնվիլ քաղաքի հյուրանոցներից մեկում ժապավենով փակել է իր բերանը և տեսանյութ նկարահանել, որում ձևացրել է, իբր իրեն առևանգել են, ինչից հետո տեսանյութն ուղարկել է մորը՝ այն ուղեկցելով հաղորդագրություններով։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ աղջկա մայրը ոստիկանություն է դիմել։ Պարզվել է, որ Ջոնսթոնը տեսանյութը կեղծել է, ինչի պատճառով նրան կալանքի տակ են վերցրել։