ԱՄՆ-ում անցորդները մարդկային շղթա են կազմել` հեղեղի մեջ ընկած կնոջը փրկելու համար (տեսանյութ)

14:07 • 01.08.16

Բրիտանական The  Guardian պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որում երևում է` ինչպես են 4 տղամարդ, կազմելով մարդկային շղթա, մոլեգնող հեղեղից դուրս բերում մեքենայում խցանված կնոջը:

 

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Մերիլենդ նահանգ` Էլիքոթ Սիթի քաղաքում, որտեղ տեղատարափ անձրևները դարձել է հեղեղումների պատճառ:

 

Ըստ ականտեսների, ջրի ուժգին հոսքը քշել-տարել է կնոջ մեքենան, սակայն կինը չի կարողացել դրա միջից դուրս գալ: Բարեբախտաբար, նրան օգնության են հասել անծանոթ տղամարդիկ:

 

Նշվում է, որ կնոջ փրկության տպավորիչ տեսանյութը համացանում դիտվել է ավելի քան 1 մլն անգամ:

 

Ըստ The Guardian-ի տվյալների, ջրհեղեղի պատճառով Էլիքոթ Սիթիում գրանցվել է 2 զոհ: