«Իսլամական պետությունը» կոչ է արել Ռուսաստանում ջիհադ իրականացնել
Սիրիայի և Իրաքի տարածքներում հաստատված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տարածել է մի տեսանյութ, որում ահաբեկիչներից մեկը դիմում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` սպառնալով ռուսներին սպանել հենց իրենց տներում:
Ինչպես նշում է lenta.ru-ն, բացի այդ 9 րոպե տևողությամբ տեսանյութում ԻՊ-ն իր աջակիցներին կոչ է արել ջիհադ իրականացնել Ռուսաստանում:
Հայտնի է, որ տեսանյութը հրապարակվել է հուլիսի 31-ին` Telegram հավելվածում ծայրահեղականների կողմից օգտագործվող էջում:










