Մախաչկալայում պայթյուն է որոտացել. կա 13 տուժած
Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում գտնվող «Լայլի» հանդիսությունների սրահում պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում տուժել է 13 մարդ։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Դաղստանի ներքին գործերի նախարարության աղբյուրին։
Աղբյուրը մանրամասնում է, որ պայթյունը որոտացել է ներքնահարկում։ Տուժածները խոհանոցում աշխատող կանայք են եղել, որոնք դեպքից հետո հոսպիտալացվել են։
Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջները։










