Սիրիայում ռուսական ուղղաթիռ է խփվել

14:46 • 01.08.16

Սիրիական Իդլիբ շրջանում  ռուսական «Մի-8» ուղղաթիռ է կործանվել, հայտնում  է meduza.io-ն` մանրամասնելով, որ ուղղաթիռում եղել է 5 հոգի, որոնց ճակատագրի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:

 

 «Օգոստոսի 1-ին ցամաքային գնդակոծության հետևանքով Իդլիբում կործանվել է ռազմական «Մի-8» ուղղաթիռը, որը  մարդասիրական օգնությունը Հալեպ տեղափոխելուց հետո վերադառնում էր «Հմեյմիմ» ավիաբազա»,-ասված է  ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:

 

Սիրիական մի շարք ԶԼՄ-ների փոխանցմամբ, ուղղաթիռի օդաչուն զոհվել է, սակայն ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունը դեռևս չի հաստատել:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ  Ռուսաստանը 2015թ. սեպտեմբերին մինչ 2016թ. մարտը ռազմական օպերացիա է իրականացրել Սիրիայում, ինչի հետևանքով զոհվել է 14 ռուս զինծառայող: