Օդեսայում առաջին անգամ գիշերային ժամին տեղի է ունեցել նորապսակների պաշտոնական գրանցում (լուսանկարներ)
Ուկրաինական Օդեսայում տեղի է ունեցել առաջին գիշերային ամուսնության գրանցման արարողությունը, հաղորդում է Odpublic.net կայքը՝ մեջբերելով Օդեսայի մարզպետ Միխաիլ Սահակաշվիլու հայտարարությունը։
«Միջազգային կատեգորիայի ֆուտբոլի մրցավար Վիտալի Գոդուլյանն ամուսնացել է Օլգա Նեչաևայի հետ։ Զույգն իր ամուսնությունն արդեն գրանցած է եղել Լաս Վեգասում, սակայն ընթացակարգերի պատճառով նրանց միությունն Ուկրաինայի տարածքում վավեր չի ճանաչվել։ Նշեմ, որ չնայած ուշ ժամին, նորապսակները սթափ են եղել և ամուսնությունը գրանցելու խնդրանքով զանգահարել են հարսանեկան արարողությունից մեկ ժամ առաջ»,- ասել է Սահակաշվիլին։















