Լեհ արվեստագետները վերստեղծել են ավանդական սլավոնական ծաղկեպսակները (լուսանկարներ)
Լեհ լուսանկարիչ Ուլա Կուսկան ու դիմահարդարող Բեատա Բոյդան որոշել են իրենց համագործակցության միջոցով ավանդական սլավոնական ծաղկեպսակներին նոր կյանք տալ։
Արվեստագետների խոսքով՝ ծաղկեպսակները լեհական մշակույթում կարևոր դեր են խաղացել և օգտագործվել են հարսանիքների, թաղումների, փառատոների և այլ տոնակատարությունների ժամանակ։
Ինչպես նշում է Boredpanda.com կայքը՝ արվեստագետներն իրենց աշխատանքի ընթացքում օգտագործել են թղթերից ծաղկեպսակներ պատրաստելու տեխնիկան, որը ծագում է Լեհաստանի Օպոչնո քաղաքից։




















