Ռոդենի աշխատանքը համարվող էսքիզը, պարզվել է՝ կեղծ է
BBC հեռուստաալիքի հաղորդման փորձագետները պարզել են, որ էսքիզը, որը համարվում էր ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի աշխատանքներից մեկը, կեղծ է: Էսքիզը ժառանգաբար փոխանցվել է Էլիս Տոդեյին, ով ապրում է անգլիական Լինքոլնշիր կոմսությունում, նրա ազգականներից։
Համարվում էր, որ տվյալ էսքիզը աշխատանքների մի մասն է, որտեղ պատկերված են կամբոջացի պարուհիներ, ովքեր այցելել են Ֆրանսիա 1906-ին, փոխանցում է РИА Новости-ն:
Fake or Fortune հաղորդմանը մասնակցած փորձագետներն վերկուծություն են անցկացրել, որը չի կարողացել հաստատել նմուշի իսկությունը: Մասնագետը էսքիզի մակագրությունը համեմատել է հեղինակի մակագրությունների հետ, որոնք եղել են նրա այլ աշխատանքների վրա, և կասկածի տակ է դրել այն փաստը, որ աշխատանքները կատարվել են նույն մարդու կողմից:
Բացի այդ, արվեստաբան Քրիստինա Բյուլին, ով 2014-ին հայտնաբերել է Ռոդենի մի քանի կեղծ աշխատանք ֆրանսիական Օրսե թանգարանում, հայտարարել է, որ չի հավատում էսքիզի իսկությանը: Նրա խոսքով, այն ավելի շատ նման է Էրիկ Դյուրիգի աշխատանքներին, ով իրեն անվանել է քանդակագործի վերջին աշակերտը:
Նշվում է, որ եթե էսքիզի օրիգինալությունը հաստատվեր, այն կարժենար 100.000 ֆունտ ստերլինգ:










