Շվեյցարիայում մահացել է Ռումինիայի նախկին թագուհի Անան

19:14 • 01.08.16

Ռումինիայի նախկին թագավոր Միխայի կինը` Անան, մահացել է Շվեյցարիայի հիվանդանոցներից մեկում, հայտնում է Associated Press-ը` հղում անելով նախկին թագավորի մամուլի ծառայությանը:

Անան մահացել է 92 տարեկան հասակում: Նրան կհուղարկավորեն ռումինական Կուրտյա դե Արջեշ քաղաքի վանքում:

Նշվում է, որ վերջին թագավորական հուղարկավորությունը Ռումինիայում տեղի է ունեցել 1938-ին, երբ մահացել է թագուհի Մարիան` Միխայի տատիկը:

94-ամյա Միխայը նույնպես ծանր հիվանդ է, այս տարվա մարտին նա վիրահատվել է Լոզանայի կլինիկայում: