10-ամյա բրիտանացին 59 րոպեում կարդացել է Հարի Փոթերի մասին նոր վեպը

17:08 • 01.08.16

Մանկահասակ հրաշագործ Հարի Փոթերի միլիոնավոր երկրպագուների համար երեկ իսկական տոն էր, քանի որ հուլիսի 31-ին վաճառքի է հանվել նրա ուշագրավ արկածների մասին թվով 8-րդ գիրքը`«Հարի Փոթերն ու նզովվյալ երեխան»։

 

Ինչպես նշում է The Independent-ը, մինչ շատերը դեռ չեն էլ հասցրել գնել գիրքը, 10-ամյա բրիտանացի Թոբի Լ’Էստրանժը ոչ միայն ձեռք է բերել այն, այլև հաջողացրել է ամբողջությամբ կարդալ նոր վեպը:

 

Բրիտանական աղբյուրը մանրամասնում է, որ  ընթերցասեր տղան նոր գիրքը կարդացել է 59 րոպեում` այնուհետև հայտնելով իր կարծիքը:

 

Տղան նշել է, որ գիրքն ընդհանուր առմամբ վատ չի, սակայն սյուժեն տեղ-տեղ խճճված է ու անհասկանալի: Նա նաև նշել է, որ գիրքը կարող է մասամբ անհասկանալի լինել այն ընթերցողների համար, ովքեր չեն կարդացել նախորդ 7 գրքերը:

10-ամյա բրիտանացին 59 րոպեում կարդացել է Հարի Փոթերի մասին նոր վեպը