Տաջիկիստանում լրագրողները կտուգանվեն պետական լեզվի նորմերի խախտումների համար
Տաջիկիստանի լեզվի և տերմինաբանության պետական կոմիտեի նախագահ Գավխար Շարիֆզոդան հայտնել է, որ լեզվի նորմերը խախտող լրագրողներին այսուհետ տուգանք է սպասվելու, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը։
Նա նշել է, որ լրագրողները սկսել են հասարակ ընթերցողի, ունկնդրի ու հանդիսատեսի համար անհասկանալի բառեր օգտագործել, օրինակ՝ պարսկերեն բառեր և արտահայտություններ։
Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիզիկական անձանց համար տուգանքը կազմելու է 75-100 դոլար, իսկ իրավական անձանց և պաշտոնյաների համար՝ 150-200 դոլար։ Իշխանությունները հատուկ խումբ են ստեղծել, որը լեզվի նորմերը հսկելու նպատակով հետևելու է ռադիո- և հեռուստահաղորդումներին ու թերթերին։










