Սալոնիկում ցուցարարները պատարագի ժամանակ ներխուժել են եկեղեցի ու ներսից ավիրել այն
Հույն ոստիկանները ձերբակալել են 26 հոգու, ովքեր ցույցի ժամանակ ներխուժել են Սալոնիկ քաղաքի քրիստոնեական եկեղեցիներից մեկն ու ներսից ավիրել այն:
Ինչպես նշում է The Guardian-ը, քաղաքի արքեպիսկոպոսի խոսքերով, մոտ 30 հոգուց բաղկացած խումբը ներխուժել է Սբ Գրիգոր Պալամացու եկեղեցին, ընդհատել այնտեղ մատուցվող պատարագն ու ավիրել այն ամենն, ինչը կարող էր:
Ոստիկանության փոխանցմամբ, ձերբակալվածներից 18 տղամարդիկ են, 7-ը` կանայք: Նրանց մեջ կան Հունաստանի, Գերմանիայի, Անգլիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի ու Մարոկոյի քաղաքացիներ:
Հայտնի է, որ ցուցարարները բողոքել են ոստիկանների կողմից իրականցվող հատուկ գործողության դեմ, որի շրջանակում իրավապահները եկեղեցուն պատկանող շինությունից դուրս են հանել ապօրինաբար բնակություն հաստատած փախստականներին:










