ԱՄՆ-ն թույլ է տվել ամերիկյան արտադրության ինքնաթիռներին թռչել Իրան
Միացյալ Նահանգների իշխանությունները հայտնել են, որ թույլ կտան ամերիկյան արտադրության օդանավերին չվերթներ իրականացնել դեպի Իրան:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, խոսքը մասնավորապես վերաբերում է օտարերկրյա ավիաընկերություններին (օրինակ` Lufthansa, Turkish Airlines), որոնք օգտագործում են ամերիկյան արտադրության ինքնաթիռներ:
Հայտնի է, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա հաշիվների վերահսկման հարցերով վարչությունն արդեն տրամադրել է համապատասխան արտոնագիրը:










