ԱՄՆ-ն Լիբիայում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ հարվածներ է հասցրել

22:06 • 01.08.16

ԱՄՆ-ի զինվորականները ավիահարվածներ են հասցրել Լիբիայում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դիրքերի ուղղությամբ: Պենտագոնում հայտնել են, որ նախկինում նման խնդրանքով ամերիկյան հրամանատարությանը դիմել է լիբիական կառավարությունը:

Հարվածների թիրախը դարձել է Սիրթ նավահանգիստը, որտեղ կենտրոնացած են ԻՊ-ի ուժերը, փոխանցում է BBC-ն:

Սիրթը երկրի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի հայրենի քաղաքն է, որը համարվում էր ԻՊ-ի առավել կարևոր կետերից մեկը Իրաքի և Սիրիայի սահմաններից դուրս:

Լիբիայի վարչապետ Ֆայեզ Սարաջը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ գրոհայինները ծանր կորուստներ են կրել: