Արմեն Մարտիրոսյանը 2 ամսով կալանավորվել է
ՀՀ քրեական օրենսգրքի 225-ր հոդվածի հատկանիշների /զանգվածային անկարգություններ կազմակերպելը/ կասկածանքով հուլիսի 29-ին ձերբակալված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ Արաբկիր և Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Այս մասին Tert.am- ի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանի քույրը` Աննա Մարտիրոսյանը:
Հարցին, թե նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը, կալանավորվածի քույրն ասաց. «Բնականաբար»:
Նշենք, որ հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով բերման ենթարկված «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի նկատմամբ ևս օգոստոսի 2-ին որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:










