Ճապոնացին գունավոր փուչիկներով վերստեղծում է կենդանական աշխարհի ներկայացուցիչներին (լուսանկարներ)
Երեխաների համար ամենատպավորիչ զվարճանքներից մեկն այն է, երբ ծաղրածուն երկար փուչիկներով շնիկ է պատրաստում: Սակայն ճապոնացի Մասայոշի Մացումոտոն այդ գործին մոտենում է որպես իրական արվեստի` գունավոր փուչիկներից ստեղծելով բարդ ու հիացմունքի արժանի գործեր:
Ստորև thisiscolossal.com կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է տաղանդաշատ ճապոնացու լավագույն աշխատանքները, որոնք արված են կենդանական աշխարհի թեմատիկայով։



















