Չեռնոբիլի աղետի գոտում կարող է կառուցվել արևային էներգիայի` աշխարհում ամենամեծ գործարանը

15:17 • 02.08.16

Մարդկության պատմության մեջ ամենաողբերգական միջուկային աղետի էպիկենտրոնում` Չեռնոբիլում, կարող է կառուցվել արևային էներգիայի` աշխարհում ամենամեծ գործարանը, հայտնում է The Independent-ը:

 

Բրիտանական պարբերականը նկատում է, որ վերոհիշյալ գործարանի կառուցման համար Չեռնոբիլի աղետի գոտին աշխարհագրական դիրքի առումով շատ համապատասխան է, մինչդեռ դրա կառուցման անվտանգության հարցը երկմտանքի առիթ է տալիս:

 

Հայտնի է, որ Ուկրաինայի կառավարությունը ցանկանում է ամայացած տարածքին նոր  շունչ հաղորդել ու այնտեղ արևային հազարավոր մարտկոցներ տեղադրել:

 

Ենթադրվում է, որ կառուցվելիք գործարանը կարտադրի 4 գեգավատտ հզորությամբ էլեկտրաէներգիա:   Բացի այդ տարածքում դեռևս պահպանվել են  այն բոլոր ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են մեծ քանակությամբ էներգիա տեղափոխելու համար:

 

Հայտնի է, որ Զարգացման Եվրապական բանկը չի բացառել, որ անվտանգության չափորոշիչների պահպանման դեպքում կարող է մասնամբ ֆինանսավորել ծրագրի իրականացումը:

 

Հիշեցնենք, որ 1986թ. տեղի ունեցած միջուկային սարսափելի աղետի հետևանքով զոհվել է 100.000 մարդ: Իսկ տեղի էկոհամակարգին հասցված վնասի չափն ուղղակի ահռելի է: