Նացիստների «Էնիգման» աճուրդում վաճառվել է 113.000 եվրոյով
Հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունը Լոնդոնում վաճառքի է հանել Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆաշիստական Գերմանիայի կողմից օգտագործված «Էնիգմա» կոդավորման մեքենայի մի օրինակ:
Ինչպես նշում է euromag.ru-ն, պատմական նմուշը, որը նախատեսված է եղել գաղտնի հաղորդագրությունների ուղարկման համար, անհայտ գնորդի կողմից ձեռք է բերվել 113.000 եվրոյով:
Հայտնի է, որ այս մեքենա ստեղծվել է 1943թ., սակայն պատերազմի վերջին 2 տարին այն եղել է դաշնակից պետությունների մոտ ու օգտագործվել է ֆաշիստների դեմ:
Աղբյուրը մանրամասնում է, որ«Էնիգմա» կոդավորման մեքենաների մեծ մասը գերմանացիների կողմից ոչնչացվել է պատերազմի վերջին տարիներին: Ընդհանուր առմամբ, ստեղծվել է 100.000 այսպիսի մեքենա, որից մինչև մեր օրեր է հասել 4.000 նմուշ:










