Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթում ութ մարդ է մահացել

06:43 • 02.08.16

 

Ճապոնիայում վերջին մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով ամենաքիչը 4.1 հզ մարդ է հոսպիտալացվել, նրանցից 8-ը մահացել է: Այդ մասին հաղորդել է երկրի գլխավոր Հրշեջ ծառայությունը:

Ըստ գերատեսչության տվյալների՝ ապրիլի վերջից ընդհանուր առմամբ շոգի պատճառով հիվանդանոցում է հայտնվել 25 հզ մարդ: Տուժածների մեծ մասը տարեցներ են, ովքեր ապրում են գյուղերում և երկար ժամանակ աշխատում են բաց երկնքի տակ:

Ճապոնիայում շոգ եղանակը հաստատվել է հունիսի կեսերին: Չնայած անձրևների ավարտին՝ Տոնկիայում պարբերաբար տեղումներ են լինում, ինչի հետևանքով ջերմաստիճանը ավելի է բարձրանում: