Եվրահանձնաժողովի նախագահը խոստովանել է, որ դավաճանների «սև ցուցակ» ունի

10:10 • 02.08.16

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը բացահայտել է, որ ունի այսպես կոչված «սև ցուցակ», որում գրանցել ու գրանցում է իրեն դավաճանած բոլոր անձանց անունները:

 

Ինչպես նշում է The Telegraph-ը, այնուհանդերձ, Յունկերը հրաժավել է գաղտնազերծել «սև ցուցակում» հայտնվածների անունները:

 

Բելգիական  Le Soir պարբերականի հետ զրույցում բարձրաստիճան պաշտոնյան խոստովանել է, որ «սև ցուցակը» ստեղծվել է 30 տարի առաջ:

 

«Ցուցակումս այնքան էլ շատ անուններ չկան, քանի որ ինձ քչերն են դավաճանել: Սովորաբար, երբ ինչ-որ մեկը սկսում է  ինձ նյարդայնացնել, ես ասում եմ.«Զգուշացի’ր «սև ցուցակից»,-մանրամասնել է Յունկերը:

 

The Telegraph-ը ենթադրում է, որ ցուցակում կարող է ներառված լինել բրիտանացի հայտնի քաղաքական գործիչ Նայջել Ֆարաջը, ով տարիներ շարունակ Եվրախորհրդարանում հրապարակային վեճերի մեջ է եղել Յունկերի հետ: