Քանյե Ուեսթն ու Դրեյքը համատեղ ալբոմ կթողարկեն

15:05 • 02.08.16

Արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի ռեփերներից 2-ը` Քանյե Ուեսթն ու Դրեյքը, պատրաստվում են համագործակցել ու միասին նոր ալբոմ թողարկել:

 

Ինչպես նշում է The Independent-ը, առաջինն այս մասին հայտնել է Ուեսթը` Մեծ Բրիտանիայում կայացած երաժշտական փառատոնի ժամանակ:

 

«Դուք պատրաստ եք նոր ալբոմի թողարկվելուն»,- հանդիսատեսին բեմից հարց է հղել Ուեսթը` հավելելով, որ խոսքը Դրեյքի հետ համագործակցության մասին է: