Կնեսեթի կրթության հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իսրայելի Քնեսեթի Կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը օգոստոսի 1-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և կոչ է արել կառավարությանը հանցագործությունը պաշտոնապես ճանաչել որպես այդպիսին:
Ինչպես փոխանցում է The Armenian Weekly պարբերականը` այս մասին հայտնել է հանձնաժողովի նախագահ Յակով Մարգին:
«Հայոց ցեղասպանությունը ճանաչելը մեր բարոյական պարտականությունն է», - ասել է վերջինս հանձնաժողովի նիստում, որի ժամանակ նա նաև քննադատել է այն փաստը, որ Իսրայելը` որպես պետություն, դեռևս չի ճանաչել 1915 թվականի ցեղասպանությունը: Հանձնաժողովի նախագահը կոչ է արել Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնին անել դա պաշտոնապես:
Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին հանդես են եկել նաև հանձնաժողովի այլ անդամներ:










