Մոսկվայի բնակչուհին «գազանանոց բացելու համար» 3,5 միլիոն ռուբլի է գողացել խորթ հորից

20:05 • 02.08.16

Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են գազանանոց բացելու համար իր խորթ հորից 3,5 միլիոն ռուբլի գողանալու մեջ կասկածվող աղջկան։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով ներքին գործերի նախարարության կայքին։

Աղբյուրը մանրամասնում է, որ աղջկա 47-ամյա խորթ հայրը հայտնաբերել է իր տանը պահվող թղթադրամների կորուստն ու ոստիկանություն է դիմել։ Պարզվել է, որ աղջիկը թղթադրամները փոխարինել է «բանկային կատակներ» կոչվող կեղծ թղթադրամներով և գումարն օգտագործել է իր անձնական ու բիզնես նպատակների համար։

Նշվում է, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, իսկ կալանավորվածին արգելվել է երկրից դուրս գալ։