Պերուում քննադատել են այն կարդինալին, ով մեղադրել է կանանց բռնության հրահրման հաար

04:35 • 02.08.16

Լիմայի արքեպիսկոպոս և Պերուի կարդինալ Խուան Լուիս Սիպրիանին հանրության շրջանում դժգոհություն է առաջացրել՝ փաստացիորեն կանանց մեղադրելով բռնությունների հրահրման համար, որոնք առաջանում են չափազանց բաց հագուստ կրելու պատճառով:

«Վիճակագրությունը մեզ ասում է, որ կանայք աբորտ են անում, բայց ոչ թե նրա համար, որ նրանց բռնաբարել են: Շատ հաճախ կանայք իրենք են հրահրում բռնություն՝ ցուցադրելով իրենց կարծես ցուցափեղկի վրա»,- հայտարարել է Սիպրիանը:

Կարդինալի խոսքերն արդեն քննադատության ալիք են բարձրացրել կառավարության կողմից: Փոխնախագահ Մերսեդես Արաոսը հայտարարել է, որ կարճ կիսաշրջազգեստների կրումը թույլ չի տալիս դիպչել կնոջը:

«Կինն անգամ կարող է մարմնավաճառությամբ զբաղվել, բայց ոչ ոք իրավունք չունի նրան բռնաբարել»,- ասել է Արաոսը: